Մի շարք գրանդ ակումբներ հավակնում են Դի Մարիայի հետ պայմանագիր կնքելուն
ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով կփոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է TyC Sports-ը, մի շարք գրանդ ակումբներ հավակնում են պայմանագիր կնքել արգենտինացի ֆուտբոլիստի հետ։
Խոսքը «Յուվենտուսի», «Ատլետիկո Մադրիդի» և «Բարսելոնայի» մասին է, սակայն դեռևս ամենահստակը թուրինյան ակումբի դիրքորոշումն է, որը պատարստ է 1-2 տարվա պայմանագիր առաջարկել 34-ամյա ֆուտբոլիստին։
Բացի վերոնշյալ ակումբներից, Դի Մարիայի կարիերայի շարունակության տարբերակներից է նաև նրա հարազատ ակումբը `«Բենֆիկան», որի կազմում 2007-2010 թթ. արդեն հանդես է եկել։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անխել Դի Մարիայից բացի, ամռանը ՊՍԺ-ն լքելու են նաև Լեանդրո Պարեդեսն ու Մաուրո Իկարդին։
Հիշեցնենք, որ Անխել Դի Մարիան փարիզյան ակումբի կազմում հանդես է գալիս 2015 թ. օգոստոսից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 290 հանդիպում` դառնալով 91 գոլի և 117 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անխել-դի-Մարիա, Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, բենֆիկա, Լեանդրո Պարեդես, Մաուրո-Իկարդի, Յուվենտուս, ՊՍԺ, տրանսֆերներ