Մի շարք անվանի ֆուտբոլիստներ, հնարավոր է, 2022 թ. ամռանը հեռանան Ռեալից
2021/22 մրցաշրջանի ավարտից հետո, հնարավոր է, «Ռեալ Մադրիդից» հեռանան միանգամից 6 ֆուտբոլիստներ, որոնց ակումբում մնալը ֆինանսապես անհարմարություններ կարող են առաջացնել։
Ինչպես տեղեկաղնում է AS-ը, խոսքը Լուկա Յովիչի, Մարսելոյի, Խեսուս Վալյեխոյի, Գարեթ Բեյլի, Իսկոյի և Էդեն Ազարի մասին է։
Էդեն Ազարի` ակումբից հեռանալու տարբերակը դեռ քննարկվում է, քանի որ «Ռեալի» մարզչական շտաբը դեռ նրան հավատում է` չնայած անթիվ-անհամար վնասվածքներին ու վատ մարզավիճակին։
Աղբյուրի փոխանցմամբ` եթե վերոնշյալ ֆուտբոլիստները հեռանան «Ռեալից», ապա «սերուցքայինները» կկարողանան խնայել 54 մլն եվրո, ինչն էլ ակումբին թույլ կտա ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին ու երկարաձգել պայմանագիրը Վինիսիուսի հետ։
Նշենք, որ Ազարն ու Բեյլը տարեկան վաստակում են 15 մլն, Իսկոն ու Մարսելոն` 8 մլն, Յովիչը ` 5 մլն, իսկ Վալյեխոն` 3 մլն եվրո աշխատավարձ։
Հատկանշական է, որ Իսկոն, Մարսելոն ու Բեյլը, ամենայն հավանականությամբ, 2022 թ. հուլիսի 1-ին կդառնան ազատ գործակալ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գարեթ-Բեյլ, Էդեն-Ազար, Իսկո, Լուկա-Մոդրիչ, Խեսուս Վալյեխո, Մարսելո, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ