Մի շարք անվանի ակումբների սկաուտներ հետևել են Սպերցյանի խաղին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագան շարունակում է անորոշ մնալ։
Ինչպես հայտնում է Metaratings-ը, մի շարք անվանի ակումբների սկաուտներ հետևել են հայազգի ֆուտբոլիստի խաղին։
Խոսքը Բունդեսլիգան ներկայացնող «Ֆրայբուրգի», «Բորուսիա Մյոնխենգլադբախի» և «Բայեր Լևերկուզենի» մասին է։
Աղբյուրի փոխանցմամբ` Սպերցյանը հայտնվել է նաև «Ինտերի» հետաքրքրությունների շրջանակում, սակայն «ներաձուրիները» 22-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ուղղությամբ դեռևս որևէ քայլ չեն ձեռնարկել։
Նշենք, որ «Բորուսիա Մյոնխենգլադբախը» դեռևս նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ է ցանկացել գնել Սպերցյանին, սակայն ակումբները գործարքի հարցում չեն հասել համաձայնության։
Ինքը` Սպերցյանը, ցանկանում է կարիերան շարունակել եվրոպական թոփ-5 առաջնություններից որևէ մեկում։
Հավելենք, որ Էդուարդ Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 30 հանդիպում` դառնալով 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բայեր Լևերկուզեն, Բորուսիա Մյունխենգլադբախ, Բունդեսլիգա, Էդուարդ Սպերցյան, Ինտեր, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, ՌՊԼ, տրանսֆերներ, Ֆրայբուրգ