Մի շարք անգլիական գրանդ ակումբներ հետաքրքրված են Կիմ Մին Ջեի ծառայություններով
«Նապոլիի» կենտրոնական պաշտպան Կիմ Մին Ջեն, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, հարավկորեացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են մի շարք անգլիական գրանդ ակումբներ։
Աղբյուրի փոխանցմամբ` խոսքը «Մանչեսթեր Սիթիի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Նյուքասլի» մասին է։
Նշվում է, որ 26-ամյա պաշտպանի ու «Նապոլիի» միջև գործող պայմանագրում առկա է հրաժարագնի կետ, որը 40 մլն եվրո է։
հատկանշական է, որ այդ կետը գործելու է 2023 թ. հուլիսից 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում։
Կան տեղեկություններ, որ «Նապոլիի» ղեկավարներն անելու են ամեն ինչ` հրաժարագնի կետը պայմանագրից հանելու համար։
Հավելենք, որ Կիմ Մին Ջեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից առաջ է համալրել «աձուրիների» շարքերը, որի կազմում մինչ օրս անցկացրել է 42 հանդիպում` դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կիմ Մին Ջե, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Նապոլի, Նիկոլո Սկիրա, Նյուքասլ, տրանսֆերներ