Մի շարք ակումբներ մտադիր չեն գնել Մեսսիին
«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ինչպես գիտեք, օգոստոսի 25-ին արգենտինացի ֆուտբոլիստը ակումբի ղեկավարությանը բյուրոֆաքսի միջոցով տեղյակ է պահել, որ ցանկանում է հեռանալ ակումբից և մտադիր է օգտվել իր պայմանագրի այն կետից, որը հնարավորություն է տալիս խզել պայմանագիրը՝ հեռանալով ակումբից։
Այսօր՝ օգոստոսի 26-ին, Marca պարբերականին հաջողվել է պարզել, որ մի շարք ակումբներ կան, որոնք չեն ցանկանում ձեռք բերել Մեսսիի տրանսֆերային իրավունքները։
Այդ ակումբների թվում է ՊՍԺ-ն, քանի որ փարիզյան ակումբն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում չի ցանկանում աստղային նորեկ ունենա, ինչպես եղել է Նեյմարի և Կիլիան Մբապեի դեպքում, քանի որ ներկա պահին դա մեծ ֆինանսական ծախսերի հետ է կապված։
Դրա փոխարեն, «Պարի Սեն-Ժերմենի» ղեկավարները ցանկանում են ձեռք բերել աջ և կենտրոնական պաշտպան, կենտրոնական կիսապաշտպան, ինչպես նաև պահեստային դարպասապահ։
Բացի ՊՍԺ-ից՝ Մեսսիին չեն ցանկանում ձեռքբերել նաև «Յուվենտուսը» և «Բավարիան»։
# Բավարիա, Բարսելոնա, Լեո Մեսսի, Յուվենտուս, ՊՍԺ, տրանսֆերներ