Մեքսիկացի ֆուտբոլիստուհու «կարիճ» տեսակի հարվածով խփած գերանհավանական գոլը 🎥
Կանանց Մեքսիկայի առաջնության 10-րդ տուրում «ՈՒՆԱԼ Տիգրեսը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Գվադալահարային»։
Հանդիպման 76-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Լիզբեթ Օվալեն անկյունայինի խաղարկումից հետո գնդակը մրցակցի դարպասն է ուղարկել «կարիճ» տեսակի գերանհավանական հարվածով և բացել հաշիվը։
25-ամայ ֆուտբոլիստիուհին Մեքսիկայի ընթացիկ առաջնությունում խփել է 10-րդ գոլը և լավագույն ռմբարկուների պայքարում երրորդն է։
«ՈՒՆԱԼ Տիգրեսը» միավորների քանակը հասցրել է 20-ի և 4-րդ տեղում է, «Գվադալահարան» 18 միավորով 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից