Մերսիսայդի փարավոնը. Լիվերպուլը հաղթեց խաղավերջում խփած գոլերի շնորհիվ ?
ԱՊԼ-ի 33-րդ տուրում կայացավ «Սաութհեմփթոն» – «Լիվերպուլ» հանդիպումը: «Սրբերը» պարտվեցին 1:3 հաշվով:
Հանդիպման մեկնարկից 9 րոպե անց Շեյ Լոնգը բացել է հաշիվը: 36-րդ րոպեին Կեյտան խփել է պատասխան գոլը:
Հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ Սալահն արագ հակագրոհի վերջնամասում գնդակն ուղարկել է դարպասը: 6 րոպե անց էլ Ֆիրմինոյի հաշվենկատ փոխանցումից հետո հարձակման կրակագծում հայտնված Ջորդան Հենդերսոնը խփել է 3-րդ գոլը՝ ամրապնդելով իր թիմի հաղթանակը:
Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 82 միավորով գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, տուրի հանդիպումը դեռ չանցկացրած «Մանչեսթեր Սիթին» ունի 80 միավոր:
# ԱՊԼ, Լիվերպուլ, Մոհամեդ-Սալահ, Յուրգեն-Կլոպ