Մերոնք դրսում. Մեկնարկում են Ռուսաստանի, Սերբիայի, Լեհաստանի առաջնությունները

Մերոնք դրսում. Մեկնարկում են Ռուսաստանի, Սերբիայի, Լեհաստանի առաջնությունները

18/07/2025 - 19:01

Հուլիսի 18-ին կմեկնարկեն Ռուսաստանի, Սերբիայի ու Լեհաստանի առաջնությունները։

Այդ երկրների առաջնություններում հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ։

Ռուսաստանի չեմպիոնական տիտղոսի պաշտպանությունը «Կրասնոդարը» կսկսի հուլիսի 20-ին։ Էդուարդ Սպերցյանն ու ընկերները մրցակցի դաշտում կմրցեն «Պարի ՆՆ»-ի դեմ, մեկնարկը` Երևանի ժամանակով 16:30-ին։

«Ցրվենա Զվեզդայի» նորեկ Նաիր Թիկնիզյանը Սերբիայի առաջնությունում նորամուտը կարող է նշել արդեն հուլիսի 19-ին «Յավոր Իվանիցայի» դեմ խաղում։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 22:00-ին։

Լեհական «Լեգիայում» էլ խաղում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ Վարշավան ներկայացնող ակումբը, սակայն, առաջնությունում պայքարը կսկսի երկրորդ տուրից։ Ակումբի` առաջին տուրի «Պյաստ Գլիվցեի» դեմ հանդիպումը հետաձգվել է։

«Լեգիան» երկրորդ տուրում հուլիսի 27-ի արտագնա խաղում կմրցի «Կորոնայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը` Երևանի ժամանակով 22:15-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023