Մեր տղաները Հյ․ Մակեդոնիային հաղթելուց հետո Հայաստանի դրոշն են պարզել խաղադաշտում📸
Նոյեմբերի 18-ին Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը նվազգույն՝ 1։0 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը և մրցաշարի հաջորդ խաղարկությունում հանդես կգա արդեն B դիվիզիոնում։ Խաղի միակ գոլը 55-րդ րոպեին խփեց Հովհաննես Համբարձումյանը։
Խաղից հետո մեր հավաքականի տղաները և մարզչական անձնակազմը Հայաստանի մեծ դրոշ են պարզել։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, որը Twitter-ում գրառում է կատարել՝ վերնագրելով «Քեզ համար, Հայաստան»։
# Ազգերի լիգա, Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա, Հայաստանի-հավաքական, Հյուսիսային Մակեդոնա-Հայաստան, Հովհաննես-Համբարձումյան