Մեստալիայում կրքերը թեժ էին․ Վալենսիա 2։2 Չելսի?

Մեստալիայում կրքերը թեժ էին․ Վալենսիա 2։2 Չելսի?

28/11/2019 - 00:56

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում «Վալենսիան» «Մեստալիա» մարզադաշտում մրցում էր «Չելսիի» դեմ։ Խաղն անցավ բավականին լարված պայքարում և ավարտվեց 2։2 հաշվով։

Հանդիպման հաշիվը 40-րդ րոպեին բացեց տանտերերի եզրային կիսապաշտպան Կառլոս Սոլերը՝ եզրափակելով Ռոդրիգոյի փոխանցումը։ «Չելսիին» անմիջապես հաջողվեց հավասարեցնել հաշիվը․ 41-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մարսելո Բրոզովիչը։

Խաղի 50-րդ րոպեին Քրիստիան Պուլիշիչը գրավեց Յասպեր Սիլեսենի պաշտպանած դարպասը։ Սակայն, «Վալենսիայի» խաղացողները պահանջում էին խաղից դուրս վիճակ արձանագրել։ Մրցավար Ֆելիքս Ցվայերը սկզբում հեռահար կապի միջոցներով երկար քննարկեց տեսակրկնապատկերների սրահում աշխատող օգնականների հետ, իսկ այնուհետև անձամբ շտապեց օգտվել VAR-համակարգից։ Ի վերջո, Ցվայերն արձանագրեց Պուլիշիչի գնդակը։

65-րդ րոպեին «չղջիկները» ստացան 11 մետրանոց հարվածի իրավունք։ Գնդակին մոտեցավ տանտերերի ավագ Դանի Պառեխոն, սակայն հիանալի գործեց Կեպան։

Խաղավարտին մոտ «Վալենսիան» մեծացրել էր ճնշումը և 82-րդ րոպեին Դանիել Վասսի օգնությամբ կարողացան հավասարեցնել հաշիվը, ով, ըստ երևույթին, ցանկանում էր գնդակը եզիրց «կախել» տուգանային հրապարակ, սակայն ստացվեց հիանալի գոլ։

Խաղի ամենավերջում երկու թիմերն էլ ունեին հաղթանակ կորզելու հնարավորություններ, բայց այդպես էլ հաշվի մեջ այդպես էլ փոփոխություն չեղավ։

Այս ոչ-ոքիից հետո թիմերը վաստակեցին 8-ական միավոր, սակայն «Վալենսիան» անհատական խաղերի շնորհիվ բարձրացավ 2-րդ հորիզոնական և ամեն ինչ կորոշվի վերջին տուրում։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023