Մեսսին ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 6-ին Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, ավերիչ երկրաշարժ է եղել։
Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը եղել է 7.8 մագնիտուտ։
ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին Instagram-ի իր էջում ցավակցական ուղերձ է հղել այդ կապակցությամբ.
«Շատ տխուր օրեր են Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժած հազարավոր երեխաների և նրանց ընտանիքների համար։
Ի խորոց սրտի ցավակցում եմ նրանց։ UNICEF-ը հենց սկզբից աշխատում է աղետի գոտում` օգնելով երեխաներին։ Ձեր օգնությունն անգնահատելի է»,- գրել է Մեսսի։
Նշենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը 2010 թվականից UNICEF-ի բարի կամքի դեսպան է։
Հավելենք, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է արդեն 30 հազարից ավելի մարդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արգենտինայի հավաքական, Լեո Մեսսի, ՊՍԺ