Մեսսին նոր պայմանագիր կկնքի Բարսելոնայի հետ
«Բարսելոնան» մոտ ժամանակներս ակումբի ավագ Լեո Մեսսիի հետ կհամաձայնեցնի նոր պայմանագրի կետերը։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, նոր պայմանագրով արգենտինացի ֆուտոլիստը կատալոնական ակումբը կմնա մինչև 2023 թվականը, սակայն այն կլինի 1+1 սկզբունքով։
Մեսսիի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը։ Նշվում է, որ պայմանագրի ավարտից մեկ տարի առաջ արգենտինացի ֆուտբոլիստը ինքն է որոշում իր ապագան։
Լեո Մեսսիի և «Բարսելոնայի» միջև կնքված պայմանագրերում միշտ կա մի կետ, ըստ որի, Մեսսին ցանկացած մրցաշրջանի ավարտից հետո մինչև հունիսի 10-ը կարող է անվճար լքել ակումբը։
Հիշեցնենք, որ Մեսսին «Բարսելոնայի» ակադեմիային միացել է 2000 թվականին, իսկ ակումբի հիմնական կազմում նորամուտը նշել է 2003 թվականին։
Արգենտինացի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 26 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։
# Բարսելոնա, Լեո Մեսսի