Մեսսին մտադիր է հեռանալ ակումբից․ նա չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը Բարսայի հետ

Մեսսին մտադիր է հեռանալ ակումբից․ նա չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը Բարսայի հետ

03/07/2020 - 14:52

«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին դադարեցրել է ակումբի հետ այլևս չի բանակցում նոր պայմանագրի հարցի շուրջ՝ դադարեցնելով բանակցությունները։

Լեո Մեսսիի գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամռանը, իսկ արգենտինացի ֆուտբոլիստը կարծես թե մտադիր չէ երկարաձգել այն։ Ինչպես տեղեկացնում է Cadena Ser-ը, բանակցությունները ընթանում էին դրական հունով, սակայն վերջին իրադարձությունները Լեոյին ստիպել են վերանայել իր վերաբերմունքը այդ հարցի շուրջ։ Մեսսին հանդերձարանում իր խաղընկերների հայտնել է, որ չի ցանկանում ակումբի համար դառնալ խնդիր։

Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացի ֆուտբոլիստը հոգնել է տեղեկատվության արտահոսքից, որի հետ նա ընդհանրապես կապ չունի։ Մեսսին նաև հոգնել է, որ «Բարսելոնան» վերջին շրջանում ի վիճակի չէ մշակել հստակ հաղթական ծրագիր։

Հայտնի է, որ վերջին շրջանում Լեո Մեսսին լարված հարաբերություններ ունի ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Կիկե Սետիենի հետ։ Լա լիգայի «Սելտայի» (2։2) դեմ խաղից հետո հանդերձարանում ակումբի ֆուտբոլիստները Սետիենի հետ լարված խոսակցություն են ունեցել՝ դժգոհելով 61-ամյա մասնագետի մարտավարական որոշ որոշումներից, իսկ հետագայում համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում էր, որ Մեսսին ակնհայտ անտեսում է Սետիենի օգնական Էդեր Սարաբիայի ցուցումները։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023