Մեսսին հիասթափված է, որ Պիկեի աշխատավարձի չնվազեցման պատճառով չի կարողացել մնալ Բարսելոնայում
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսիի ու «Բարսելոնայում» նրա նախկին խաղընկեր Ժերար Պիկեի միջև հարաբերությունները վատթարացել են։
Բանն այն է, որ Պիկեն, ի տարբերություն Ժորդի Ալբայի և Սերխիո Բուսկետսի, չի համաձայնել կրճատել աշխատավարձը, որպեսզի «Բարսելոնան» կարողանա պայմանագիր կնքել Մեսսիի ու հայտավորել նրան։
«Երբ Պիկեն վերջին անգամ երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, դա ցավեցրեց Մեսսիին։ Այժմ Մեսսին իրեն խաբված է զգում, քանի որ Պիկեն պայմանագիրը չերկարաձգեց այնքան ժամանակ, մինչև արգենտինացի ֆուտբոլիստը չհեռացավ ակումբից։
Մեսսին կարծում է, որ Ժերար Պիկեն պետք է ավելի շուտ երկարաձգեր պայմանագիրն ակումբի հետ, որպեսզի փորձեր կանխել իր հեռանալը «Բարսելոնայից»»,- նշել է լրագրող Լուիս Կաունթը TV3-ի Onze հաղորդաշարի ժամանակ։
Հիշեցնենք, որ 2021 թ. ամռանը Լա լիգայի տնտեսական կանոնադրության պատճառով «Բարսելոնոնան» չկարողացավ նոր պայմանագիր կնքել Լեո Մեսսիիի հետ, ինչից հետո արգենտինացի հարձակվողն ազատ գործակալի կարգավիճակով համալրեց ՊՍԺ-ի շարքերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժերար Պիկե, Լեո Մեսսի, ՊՍԺ