Մեսսին հավաքականի կազմում հեղինակել է 70-րդ գոլը՝ դառնալով երկրորդ լատինաամերիկացին այդ ցուցանիշով
Երեկ՝ նոյեմբերի 18, Թել-Ավիվում Ուրուգվայի և Բրազիլիայի հավաքականներն անցկացրին ընկերական հանդիպումն, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։
Խաղավարտին մոտ Լեո Մեսսին հստակորեն իրացնելով 11 մետրանոցը՝ Արգենտինայի հավաքականին փրկեց պարտությունից։ Հավաքականի կազմում այդ գոլը դարձավ Մեսսիի 70-րդ գոլը։
Մեսսին դարձավ երկրորդ լատինաամերիկացին, ով իր հավաքականի կազմում դառնում է 70 գոլի հեղինակ։ Ռեկորդը պատկանում է լեգենդար Պելեին, ով Բրազիլիայի հավաքականի կազմում դարձել է 77 գոլ հեղինակ։ Այժմ Մեսսիին անհրաժեշտ է մրցակիցների դարպասը գրավել ևս 8 անգամ, որպիսի շրջանցի Պելեի ռեկորդը։
# Արգենտինայի հավաքական, Լեո Մեսսի, Պելե