Մեսսին խաղադաշտ վերադարձը նշանավորեց գոլով 🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 8-րդ խաղում «Ինտեր Մայանին» տնային խաղում մրցեց «Կոլորադո Ռեփթորսի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։
«Ինտեր Մայամիի» կազմում տևական դադարից հետո խաղադաշտ վերադարձավ Լեո Մեսսին, ով ապաքինվել է վնասվածքից։
Արգենտինացի ֆուտբոլիստը երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկավ և արդեն 58-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ` լուսատախտակին վառելով 1:1 հաշիվը։
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունում 36-ամյա ֆուտբոլիստը խփեց 4-րդ գոլը։
Մեսսին պաշտոնական խաղերում նախորդ անգամ գոլի հեղինակ դարձել էր մարտի 14-ին` ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում գրավելով «Նեշվիլի» դարպասը։
«Ինտեր Մայամին» «Կոլորադոյի» հետ ոչ-ոքիից հետո վաստակեց 12 միավոր և Արևելյան գոտում զբաղեցնում է 3-րդ տեղը։ «Ռեփթորսը», 9 միավորով, 9-րդն է Արմևտյան գոտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, ՄԼՍ