Մեսսին, ըստ ամենայնի, բաց կթողնի Բորուսիայի դեմ իհանդիպումը
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելու է Դորտմունդի «Բորուսիային»:
Goal.com-ը հայտնում է, որ կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսին ամենայն հավանականությամբ բաց կթողնի այդ հանդիպումը:
Նշվում է, որ «Բարսելոնայի» բժշկական անձնակազմը Մեսսիի ապաքինման համար ամեն օր անցկացնում է պրոցեդուրաներ:
«Բորուսիա» – «Բարսելոնա» հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 17-ին:
# Բարսելոնա, Լիոնել-Մեսսի, Չեմպիոնների-լիգա