Մեսսին Բարսելոնայում հանդիպել է Ալբային և Բուսկետսին 📸🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի 24-րդ տուրում ՊՍԺ-ն թրիլլերային խաղում 4:3 հաշվով հաղթեց «Լիլին»։
Այդ հանդիպումից հետո փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն իր սաներին երկօրյա արձակուրդ էր տվել։
Արձակուրդի ընթացքում «Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Լեո Մեսսին ընտանիքի հետ մեկնել էր Բարսելոնա։
Մեսսին և նրա կինն` Անտոնելա Ռոկուցոն, Կատալոնիայի մայրաքաղաքում հանդիպել են արգենտինացի ֆուտբոլիստի` «Բարսելոնայի» նախկին խաղընկերներ Ժորդի Ալբային և Սերխիո Բուսկետսին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև վերջիններիս կանայք։
Նշենք, որ այդ հանդիպումից Ռոկուցոն լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում։
Վերջում ավելացնենք, որ Մեսսին արդեն վերադարձել է Փարիզ։
Diaro Sport պարբերականի տեսախցիկներից չի վրիպել, թե ինչպես են հարյուրավոր երկրպագուներ հավաքվել Բարսելոնայի օդանավակայանում` տեսնելու և ճանապարահելու իրենց կուռքին։
Հիշեցնենք, որ Լեո Մեսսին «Բարսելոնայի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2000-2021 թթ.` 778 խաղում դառնալով 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնելլա Ռակուցո, Բարսելոնա, Ժորդի Ալբա, Լեո Մեսսի, ՊՍԺ, Սերխիո Բուսկետս