Մեսսին Բարսայի ղեկավարությանը տեղեկացրել է, որ ցանկանում է հեռանալ
«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին մտադիր է այս ամառ հեռանալ ակումբից։ Այդ մասին տեղեկացնում է Esporte Interativo-ի լրագրող Մարսելո Բեխլերը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացի ֆուտբոլիստն արդեն այդ մասին տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը և պատրաստվում սպասել մինչև 2021 թվականը, երբ կլրանա նրա և «Բարսելոնայի» միջև գործող պայմանագիրը։
Մեսսին այդ որոշումը կայացրել է ՉԼ քառորդ եզրափակչի շրջանակում «Բավարիայից» 2։8 հաշվով կրած խայտառակ պարտությունից հետո։ Մարսելո Բեխլերը փոխանցելով ակումբի աշխատողներից մեկի խոսքերը՝ հայտնում է, որ Լեո Մեսսին երբեք այդքան վճռական չի եղել հեռանալու հետ կապված։
Որպեսզի «բլաուգրանասը» կարողանա պահպանել Մեսսիին, ապա նրան պետք է ներկայացնի այնպիսի սպորտային ծրագիր, որը կարժանանա խաղացողի գոհունակությունը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Լեո Մեսսիի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և «Ինտերը»։ Ըստ որոշ ակումբների՝ «Սիթին» արգենտինացի ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել ցանկացած գումար, իսկ «Ինտերն» առաջարկում է 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 50 մլն եվրո աշխատավարձով։
Հավելենք, որ Մարսելո Բեհխլերը բնակվում է Բարսելոնայում և ժամանակին առաջինն է տեղեկացրել այն մասին, որ Նեյմարը կատալոնական ակումբից տեղափովելու ՊՍԺ։
# Բարսելոնա, Ինտեր, Լեո Մեսսի, Մանչեսթեր-Սիթի, Մարսելո Բեխլեր, տրանսֆերներ