Մեսսին` ԱԱ-2022-ի մասին. «Մենք գիտեինք, որ Արգենտինան հավակնում է տիտղոսին»
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին խոսել է ԱԱ-2022-ի մասին.
«Կատար մեկնելու պահից ի վեր գիտեինք, որ հավակնում ենք տիտղոսին։ Մենք չէինք ցանկանում դրա մասին հրապարակավ բարձրաձայնել, սակայն թիմի ներսում հավատում էինք դա։
Սաուդյան Արաբիայից կրած պարտությունը (1:2) մեզ երկնքից ցած իջեցրեց։ Այն բանի պատճառով, թե ինչպես էր անցկացվում մրցաշարը, ցանկացած մրցակից բարդ էր մեզ համար։
Նույնիսկ Ավստրալիան շատ բարդ մրցակից էր։ Եթե հասել էին 1/8 եզրափակիչ, նշանակում է, որ արել էին ամեն ինչ ճիշտ։
Այդուհանդերձ, Արգենտինան, ընդհանուր առմամբ, շարունակում էր լինել ֆավորիտ»,- մեջբերում է ESPN-ը։
Հիշեցնենք, որ 2022 թ. Արգենտինան դարձավ աշխարհի եռակի չեմպիոն` եզրափակիչում 11-մետրանոցներով հաղթելով Ֆրանսիային։
Լեո Մեսսին ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ` անցկացրած 7 խաղում դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Արգենտինայի հավաքական, Լեո Մեսսի