Մեսսիի պայմանագրի յուրահատուկ կետերից մեկն այլևս չի գործում
«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին այլևս չի կարող անվճար հեռանալ ակումբից։
32-ամյա արգենտինացու պայմանագրում կար մի կետ, ըստ որի, խաղացողը «բլաուգրանասի» շարքերը կարող էր լքել անվճար։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, Մեսսիի պայմանագրի այդ կետն այլևս չի գործում հունիսի 1-ից սկսած։
2017 թվականին արգենտինացի ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» հետ նոր պայմանագիր կնքեց, որն ուժի մեջ է մինչև 2021 թվականը։ Պայմանագրում կար մի կետ, ըստ որի, Մեսսին կարող էր մինչև 2020 թվականի հունիսի 1-ը անվճար հեռանալ ակումից, եթե նման ցանկություն հայտներ ակումբի ղեկավարությանը։
Պայմանագրի այդ կետի մասին առաջին տեղեկատվությունը տարածվեց 2019 թվականի սեպտեմբերին։ Այդ ժամանակվանից սկսած «Մանչեսթեր Սիթին» ակտիվորեն հետևում էր Մեսսիի շուրջ զարգացող իրադարձություններին։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Մանչեսթեր-Սիթի