Մեսսիի ու Սուարեսի գոլերն Ինտեր Մայամիին փրկեցին պարտությունից Նեշվիլի դեմ խաղում 🎥
ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ՄԼՍ-ը ներկայացնող «Իտներ Մայամին» հյուրընկալվելիս մրցեց «Նեշվիլի» դեմ։
Անհաջող ընթացք ստացած խաղում «Ինտեր Մայմին» կարողացավ դրամատիկ ոչ-ոքի կորզել. հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։
Խերարդո Մարտինոյի թիմը հանդիպման ընթացքում խարտվում էր 0:2 հաշվով, սակայն Լեո Մեսսիի ու Լուիս Սուարեսի խփած գոլերի շնորհիվ փրկեց խաղը։
Նշենք, որ ուրուգվայցի հարձակվողն իր թիմին պարտությունից փրկեց 90+5-րդ րոպեին` եզրափակելով Սերխիո Բուսկետսի փոխանցումը։
«Նեշվիլի» կազմից դուբլի հեղինակ դարձավ կանադացի հարձակվող Ջեյքոբ Շաֆելհուրգը։
Հավելենք, որ «Ինտեր Մայամին» ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու Չեմպիոնների լիգայում անցկացնուն էր պատմության առաջին հանդիպումը։
Ավելացնենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 14-ին` Երևանի ժամանակով 5:15-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, Լուիս-Սուարես, ԿՈՆԿԱԿԱՖ, ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգա, Նեշվիլ, Չեմպիոնների-լիգա