Մեսսիի հիասքանչ բենեֆիսը. «Ինտեր Մայամին» տպավորիչ comeback-ով դուրս է եկել ՉԼ-ի կիսաեզրափակիչ 🎥
ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ինտեր Մայամին» մրցեց «Լոս Անջելեսի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Լոս Անջելեսը» սեփական դաշտում հաղթել էր 1:0 հաշվով։
Պատասխան խաղում էլ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգից ժամանած հյուրերն Արոն Լոնգի գոլի շնորհիվ 9-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ։
Այդուհանդերձ, հետագայում «Ինտեր Մայամին» կարողացավ տպավորիչ comeback անել և հաղթել 3:1 հաշվով։
Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմից դուբլ գրանցեց «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին։ Մեկ անգամ էլ աչքի ընկավ Նոա Ալենը` եզրափակելով Մեսիի փոխանցումը։
Այսպիսով, «Ինտեր Մայամին» դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ՄԼՍ-ում հանդես եկող կանադական «Վանկուվերի» դեմ։
Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 24-ին, իսկ պատասխան խաղը` մայիսի 1-ին։
Կիսաեզրափակիչի մյուս դիմակայությունում կկայանա մեքսիսկական մրցավեճ` «Տիգրես» – «Կրուս Ասուլ»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից