Մեսսիի հայրը կապվել է Բարսելոնայի ղեկավարության հետ՝ քննարկելու Լեոյի վերադարձը
ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսի , հնարավոր է, շուտով վերադառնա «Բարսելոնա»։
Ինչպես տեղեկացնում է Canal Supporters-ի լրագրող Ադրիան Գրենյեն, 34-ամյա ֆուտբոլիստի հայրը` Խորխե Մեսսին, օրեր առաջ կապվել է կատալոնական ակումբի ղեկավարության հետ։
Աղբյուրի փոխանցնամբ` Խորխե Մեսսին «բլաուգրանայի» ներկայացուցիչների հետ քննարկել է իր որդու` «Բարսելոնա» հավանական վերադարձի հարցը։
ՊՍԺ-ն, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ընդհանուր դիմակայությունում պարտվելով «Ռեալին», նախորդ շաբաթ դուրս մնաց մրցաշարի ընթացիկ խաղարկությունից, ինչն առաջացրել է արգենտինացի ֆուտբոլիստի հիասթափությանը, և կան խոսակցություններ, որ նա նույպես դեմ չէ վերադառնալ հարազատ ակումբ։
Հիշեցնենք, որ 2004-2021 թթ. արգենտինացի ֆուտբոլիստը հանդես է եկել «Բարսելոնայում», որի կազմում անցկացրել է 778 հանդիպում` դառնալով 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Խորխե Մեսսի, ՊՍԺ, տրանսֆերներ