Մեսսի-Մբապե տանդեմը կրկին փայլեց. ՊՍԺ-ն ջախջախեց Նանտին🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի 6-րդ տուրում ՊՍԺ-ն` «Բոժուար» մարզադաշտում, մրցեց «Նանտի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում փարիզյան ակումբն ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 3:0 հաշվով։
Քրիստոֆ Գալտյեի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Նունու Մենդեշը։
Նշենք, որ երկու դեպքում էլ Մբեպին գոլային փոխանցում կատարեց Լեո Մեսսին, ով Լիգա 1-ի ընթացիկ խաղարկությունում կատարել է արդեն 6 ասիստ։
Այս հաղթանակից հետո «Պարի Սեն-Ժերմենը» վաստակեց 16 միավոր և շարունում է գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։
«Նանտը», 6 միավորով, 10-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեո Մեսսի, Լիգա-1, Կիլիան-Մբապե, Նանտ, Նունու Տավարեշ, ՊՍԺ, Քրիստոֆ Գալտյե