Մեսսի. «Բացի Բարսայից հեռանալուց` այլ տարբերակ չունեի»
ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին կրկին խոսել է «Բարսելոնայից» հեռանալու մասին.
«Վայելելով մարզչի տրամադրած մի քանի օր արձակուրդը` ես Բարսելոնա վերադարձա պայմանագրի երկարաձգման և անհապահաղ մարզումներին վերադառնալու գաղափարով։
Ես և ընտանիքս կարծում էինք, թե ամեն ինչ արված է, չէր հերիքում միայն ստորագրությունը, սակայն երբ ես գնացի Բարսելոնա, նրանք ինձ ասացին, որ հնարավորություններ և ռեսուրսներ չունեն պայմանագիրը թարմացնելու համար։
Այդքան տարիներ ակումբում անցկացնելուց հետո ցավոտ էր լքել «Բարսելոնան»։ Իմ նպատակն էր այնտեղ ավարտել կարիերաս և ծայրահեղ դժվար էր ընդունել, որ պետք է հեռանամ։
Բացի «Բարսայից» հեռանալուց` այլ տարբերակ չունեի»,- նշել է 34-ամյա ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է France Football-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լեո Մեսսի, ՊՍԺ, տրանսֆերներ