Մեսիի ֆանտաստիկ բենեֆիսը Ինտեր Մայամիին չեմպիոնական տիտղոս պարգևեց🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 32-րդ խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց «Կալամբուս Քրյուին»։
«Ինտեր Մայամիի» հերթական ֆանտաստիկ հանդիպումն անցկացրեց արգենտինացի հարձակվող, «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին, որը դարձավ դուբլի հեղինակ ու մեծածես նպաստեց իր թիմի հաղթանակին։ Խերարդո Մարտինոյի գլխավորած մեկ գոլ էլ խփեց ուրուգվայցի աստղային հարձակվող Լուիս Սուարեսը։
«Կալամբուս Քրյուի» երկրորդ գոլը խփել է Ուրուգվայը ներկայացնող հայ կիսապաշտպան Դիեգո Ռոսի Մարաշլյանը։
Նշենք, որ 2:3 հաշվի ժամանակ տանտերերը կարող էին ոչ-ոքի կորզել, սակայն 84-րդ րոպեին Կուչոն չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից. «Ինտեր Մայամիին» փրկեց դարպասապահ Դրեյք Քալենդերը։
Այդ հաղթանակից հետո «Ինտեր Մայամին» վաստակել է 68 միավոր և ժամանակից շուտ նվաճել Արևելյան կոնֆերենցիայի չեմպիոնի տիտղոսը։ Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբը պատմության մեջ առաջին անգամ է նման հաջողության հասել։ «Կալամբուս Քրյուն» նույն գոտում 57 միավորով երկրորդ տեղում է։ Ակումբները պայքարը շարունակելու են ՄԼՍ-ի փլեյ-օֆֆ-ում։
Ավելացնենք, որ 37-ամյա Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 46-րդ տիտղոսը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Դիեգո Մարաշլյան, Դրեյք Քալենդեր, Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, Լուիս-Սուարես, Խերարդո Մարտինո, Կալամբուս Քրյու, Կանոնավոր առաջնություն, Կուչո, ՄԼՍ