Մեսիի ու Սուարեսի գոլերը չօգնեցին «Ինտեր Մայամիին» հաղթանակ տանել 🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 6-րդ խաղում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում չի կարողացել հաղթել «Օսթինին». գրանցվել է գոլառատ ոչ-ոքի (2:2)։
Տանտերերի գոլերը խփել են «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին և ուրուգվայցի լեգենդար հարձակվող Լուիս Սուարեսը։
«Օսթինից» աչքի են ընկել Գիլերմե Բիրոն ու Ջեյդեն Նելսոնը։
«Ինտեր Մայամին» առաջին հանդիպումն է անցկացրել ակումբի նոր մարզադաշտում` «Նու Սթեդիումում»։
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբը 11 միավորով 4-րդ տեղում է Արևելյան կոնֆերենցիայում։
«Օսթինն» ունի 6 միավոր և 11-րդն է Արևմտյան գոտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml