Մեսիի ու Ալբայի գոլերը նպաստեցին «Ինտեր Մայամիի» հաղթանակին 🎥

Մեսիի ու Ալբայի գոլերը նպաստեցին «Ինտեր Մայամիի» հաղթանակին 🎥

17/09/2025 - 11:18

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթել է «Սիեթլ Սաունդերսին»։

Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Լիոնել Մեսին, Ժորդի Ալբան ու Յեն Ֆրեյը։ Հյուրերից աչքի ընկավ Օբեդ Վարգասը։

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսին կանոնավոր առաջնության ընթացիկ մրցաշրջանում 20-րդ գոլն է խփել ու լավագույն ռմբարկուների պայքարում զիջում է միայն «Նեշվիլի» հարձակվող Սեմ Սարիջին (21)։

«Ինտեր Մայամին» 49 միավորով արևելյան գոտում բարձրացավ 5-րդ տեղ, «Սիեթլը» 45 միավորով 4-րդն է արևմտյան գոտում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025