Մեսիի հիասքանչ գոլն Ինտեր Մայամիին փրկել է պարտությունից 🎥

Մեսիի հիասքանչ գոլն Ինտեր Մայամիին փրկել է պարտությունից 🎥

29/09/2024 - 11:00

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 31-րդ տուրում «Ինտեր Մայամին» տնային խաղում ոչ-ոքի գրանցեց «Շարլոթի» դեմ խաղում. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։

Հյուրերի կազմից հաշիվը բացեց Կարոլ Սվիդերսկին, իսկ «Ինտեր Մայամիին» 67-րդ րոպեին փրկեց «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսիի հիասքանչ գոլը։

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունում արգենտինացի հարձակվողը 15 խաղում խփել է 15 գոլ, կատարել 15 ասիստ։

«Ինտեր Մայամին» 65 միավորով գլխավորում է Արևելյան գոտու մրցաշարային աղյուսակը։ «Շարլոթը» 42 միավորով 7-րդն է նույն գոտում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023