Մեսիի գոն ու Սուարեսի ասիստը հաղթանակ են պարգևել «Ինտեր Մայամիին» 🎥
ՄԼՍ-ի գավաթակիր «Ինտեր Մայամին» ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթել է էկվադորական «Ինդեպիենդենտե դել Վալեին»։
Էկվադորի Բայամոն քաղաքում կայացած հանդիպմանը ամերիկյան ակումբի հաղթական գոլը 70-րդ րոպեին 11-մետրանոցից խփել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին։
Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմից աչքի է ընկել նաև Սանտիագո Մորալեսը` եզրափակելով ուրուգվայցի լեգենդար հարձակվող Լուիս Սուարեսի ասիստը։
«Ինդեպիենդենտե դել Վալեից» մրցակցի դարպասը գրավել է Պատրիկ Մերկադոն։
Հավելենք, որ այս հանդիպումը պետք է կայանար դեռ 2 շաբաթ առաջ, բայց Մեսիի վնասվածքի պատճառով այն հետաձգվել էր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml