Մենդիի ֆանտաստիկ վիճակագրությունը Չեմպիոնների լիգայի շրջանակում
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ 2:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Լիլի» նկատմամբ։
Լոնդոնյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև դարպասապահ Էդուարդ Մենդին, ով ակումբային ամենահեղինակավոր մրցշաարում անցկացրեց հերթական «չոր» հանդիպումը։
Սենեգալցի դարպասապահը Չեմպիոնների լիգայի շրջանակում անցկացրած 18 խաղում 14 անգամ դարպասը պահել է անառիկ։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Մենդիին ՉԼ-ում անցկացրած հանդիպումների 78%-ի ժամանակ դարպասը պահել է անառիկ, ինչը լավագույն ցուցանիշն է այն դարպասապահների շրջանակում, ովքեր մասնակցել են նվազագույնը 5 հանդիպման։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդ Մենդի, Չելսի, Չեմպիոնների-լիգա