Մենդեշը ժամանել է Իտալիա, որպեսզի Նապոլիի հետ բանակցի Խամեսի տրանսֆերի համար
«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի գործակալ Ժորժե Մենդեշը ժամանել է Իտալիա, որպեսզի «Նապոլիի» հետ բանակցի վերջինիս տրանսֆերի համար:
Ինչպես հայտնում է Marca-ն, գործակալը եկել է քննարկելու գործարքի պայմաները, որոնք պետք է համապատասխանեն ֆուտբոլիստի ցանկություններին:
Գործարքը բարդացնում է այն, որ «Ռեալը» Խամեսի համար պահանջում է 50 մլն եվրո, իսկ «Նապոլին» նախընտրում է վարձակալության տարբերակը:
Անցած մրցաշրջանը կոլումբիացին վարձավճարով անցկացրել է «Բավարիայում»: Մյունխենյան ակումբի կազմում անցկացրած 20 հանդիպումներում Խամեսը խփել է 7 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստով հետաքրքրվում է նաև «Աթլետիկոն» և հենց մադրիդցիներն են ավելի մոտ կոլումբիացուն ձեռք բերելուն: