Մեկնարկում է աշխարհի ակումբային առաջնությունը

Մեկնարկում է աշխարհի ակումբային առաջնությունը

14/06/2025 - 12:19

Հունիսի 14-ին (խմբ.` Երևանի ժամանակով հունիսի 15-ին) ԱՄՆ-ում կմեկնարկի աշխարհի ակումբային առաջնությունը։

Մրցաշարն առաջին անգամ կանցկացվի նոր ձևաչափով, որին կմասնակցեն 32 ակումբներ։

8 խմբերում ընդգրկված ակումբները մրցաշարին որակավորվել են նախորդ տարիներին միջազգային մրցաշարերում գրանցած հաջողությունների ու արդյունքների շնորհիվ։

Խմբերն ունեն հետևյալ տեսքը.

A խումբ – «Պալմեյրաս» (Բրազիլիա), «Պորտու» (Պորտուգալիա), «Ալ Ահլի» (Եգիպտոս), «Ինտեր Մայամի» (ԱՄՆ)։

Խումբ B – ՊՍԺ (Ֆրանսիա), «Ատլետիկո Մադրիդ» (Իսպանիա), «Բոտաֆոգո» (Բրազիլիա), «Սիեթլ Սաունդերս» (ԱՄՆ)։

Խումբ C – «Բավարիա» (Գերմանիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Բոկա Խունիորս» (Արգենտինա), «Օքլենդ Սիթի» (Նոր Զելանդիա)։

Խումբ D – «Ֆլամենգո» (Բրազիլիա), «Չելսի» (Անգլիա), «Լոս Անջելես» (ԱՄՆ), «Էսպերանս» (Թունիս)։

Խումբ E – «Ռիվեր Փլեյթ» (Արգենտինա), «Ինտեր» (Իտալիա), «Մոնտերեյ» (Մեքսիկա), «Ուրավա Ռեդ Դայմոնդս» (Ճապոնիա)։

Խումբ F – «Ֆլումինենսե» (Բրազիլիա), «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա), «Ուլսան» (Ճապոնիա), «Մամելոդի» (Հարավաֆրիկյան Հանրապետություն)։

Խումբ G – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Յուվենտուս» (Իտալիա), «Վիդադ» (Մարոկկո), «Ալ Ային» (Արաբական Միացյալ Էմիրություններ)։

Խումբ H –  «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Ալ Հիլալ» (Սաուդյան Արաբիա), «Պաչուկա» (Մեքսիկա)։

Մրցաշարի բացման խաղում «Ինտեր Մայամին» «Հարդ Ռոք» ստադիոնում կմրցի «Ալ Ահլիի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 4:00-ին։

Առաջին տուրում կկայանան նաև հետևյալ հանդիպումները.

Հունիսի 15

«Բավարիա» – «Օքլենդ Սիթի»` 20:00

ՊՍԺ – «Ատլետիկո Մադրիդ»` 23:00

Հունիսի 16

«Պալմեյրաս» – «Պորտու»` 2:00

«Բոտաֆոգո» – «Սիեթլ Սաունդերս»` 6:00

«Չելսի» – «Լոս Անջելես»` 23:00

Հունիսի 17

«Բոկա Խունիորս» – «Բենֆիկա»` 2:00

«Ֆլամենգո» – «Էսպերանս»` 5:00

«Ֆլումինենսե» – «Բորուսիա Դորտմունդ»` 20:00

«Ռիվեր Փլեյթ» – «Ուրավա»` 23:00

Հունիսի 18

«Ուլսան» – «Մամելոդի Սանդաունս»` 2:00

«Մոնտերեյ» – «Ինտեր»` 5:00

«Մանչեսթեր Սիթի» – «Վիդադ»` 20:00

«Ռեալ Մադրիդ» – «Ալ Հիլալ»` 23:00

Հունիսի 19

«Պաչուկա» – «Զալցբուրգ»` 2:00

«Ալ Ային» – «Յուվենտուս»` 5:00

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023