Մեկնարկել է Հայաստան – Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը

Մեկնարկել է Հայաստան – Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը

21/08/2025 - 11:10

Մեկնարկել է աշխարհի 2026 թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի երկրորդ տուրի Հայաստան – Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Տոմսեր գնել հնարավոր է tickets.ffa.am կայքից։ Յուրաքանչյուր անձ կարող է գնել առավելագույնը 2 տոմս։

Գնորդը պետք է անձնագրային ստուգում անցնի կայքում։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 30 րոպեի ընթացքում:

Հանդիպման տոմսերն ունեն հետևյալ արժեքները.

Հարավային և հյուսիսային տրիբունաներ – 1000-3000 դրամ,

Արևելյան տրիբունա – 5000-12000 դրամ,

Արևմտյան տրիբունա – 12000-16000 դրամ։

Հայաստան – Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, մեկնարկը` 20:00-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023