Մեկնարկել է Հայաստան – Բելառուս հանդիպման տոմսերի վաճառքը
Մեկնարկել է Հայաստան – Բելառուս հանդիպման տոմսերի վաճառքը
19/03/2026 - 11:29

Մեկնարկել է Հայաստան – Բելառուս ընկերական հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Տոմսեր հնարավոր է ձեռք բերել tickets.ffa.am կայքից։ Ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների տոմսերը վաճառվելու են միայն առցանց․ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում:

Յուրաքանչյուր անձ 4 տոմսից ավելի չի կարող գնել։ Գնումից առաջ հարկավոր է կայքում անցնել անձնագրային նույնականացում։

Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր ժամը 10։00-20։00՝ 30 րոպեի ընթացքում:

Գնումից հետո օգտատերն իր տոմսերը տեսնելու է կայքի անձնական հաշվում, սակայն մարզադաշտ մուտք գործելու համար նախատեսված QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը:

Տոմսերն ունեն հետևյալ արժեքները.

Հարավային և հյուսիսային տրիբունաներ` 1000-2000 դրամ,

Արևելյան տրիբունա` 3000-6000 դրամ,

Արևմտյան տրիբունա` 6000-8000 դրամ։

Հայաստան – Բելառուս հանդիպումը կկայանա մարտի 29-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, մեկնարկը` ժամը 18:00-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026