Մեկնարկել է աշխարհի ակումբային առաջնությունը․ հայտնի են կիսաեզրափակչի զույգերը
Քաթարում մեկնարկել է աշխարհի ակումբային առաջնությունը։ Աշխարհի ակումբային առաջնությունը ներկայացնում են 7 աշխարհամասերի չեմպիոնների լիգայի հաղթողները, ինչպես նաև ընդունող երկրի կողմից որևէ ակումբ։ Քաթարի կողմից մրցաշարին մասնակցում է նախկին լեգենդար ֆուտբոլիստ Խավիի գլխավորած «Ալ-Սաադը»։
Դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած միակ 1/8 եզրափակչի շրջանակում «Ալ-Սադը» մեծ դժվարությամբ հաղթեց Օվկիանիայի չեմպիոն «Յանգենին»։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1։1, իսկ լրացուցիչ ժամանակում տանտերերը ևս 2 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը՝ հաղթելով 3։1 հաշվով։
Երեկ կայացան 1/4 եզրափակչի հանդիպումները։ Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիլյալը», որը դարձել էր ասիական չեմպիոնների լիգայի հաղթող, 1։0 հաշվով առավելության հասավ Աֆրիկայի չեմպիոնների լիգայի հաղթող՝ «Էսպերանսի» նկատմամբ։
Քառորդ եզրափակչի մյուս խաղում մրցեցին Հյուսիսային Ամերիկայի չեմպիոն «Մոնտերեը», որը ներկայացնում է Մեքսիկան, և «Ալ-Սադը»։ Գոլառատ խաղում 3։2 հաշվով հաղթեց մեքսիկական ակումբը՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։
Դեկտեմբերի 17-ին և 18-ին կկայանան կիեսաեզրափակիչ հանդիպումները։ Դեկտեմբերի 17-ին միմյան դեմ կմրցեն Լիբերտադորեսի գավաթակիր «Ֆլամենգոն» և «Ալ-Հիլյալը», իսկ դեկտեմբերի 19-ին՝ Չեմպիոնների լիգայի հաղթող «Լիվերպուլն» ու «Մոնտերեյը»։ Հանդիպումների մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21։30-ին։
# ԱԱԱ-2019