Մեկ դրվագում երեք վրիպում 11 մետրանոց նշակետից և կարմիր քարտ?
Ռումինիայի երկրորդ դիվիզոնի փլեյ-օֆֆ-ի երկրորդ տուրի շրջանակում «Պետրոլուլի» և «Ռապիդ Բուխարեստի» միջև հանդիպումն ավրատվել է 0։0 հաշվով։
Թվում է՝ սովորական խաղ է և նորմալ արդյունք, սակայն հանդիպման 65-ից մինչև 72-րդ րոպեն «Պետրոլուլի» ֆուտբոլիստները չկարողացան երեք անգամ հստակ իրացնել 11 մետրանոց հարվածը։
65-րդ րոպեին տանտերերը վաստակեցին 11 մետրանոց հարվածի իրավունք․ գնդակին մոտեցավ Սերգեյու Արնատաուն, սակայն «Ռապիդի» 19-ամյա դարպասապահ Միխայ Պոպան հետ մղեց գնդակը, բայց մրցավարը այդ սեյվը չհաշվեց, քանի որ դարպասապահը ժամանակից շուտ էր դուրս եկել տեղից։ Պոպան անչափ բուռն արձագանքեց այդ դրվագին և գլխավերևում դեղին քարտ տեսավ։
«Պետրոլուլի» ֆուտբոլիստները ևս մեկ անգամ պետք է իրացնեին հարվածը․ այս անգամ գնդակին մոտեցավ Լորենցա Մարինեսկուն, սակայն Պոպան կրկին հետ մղեց գնդակը։ Մրցավարը նույն պատճառով չեղարկեց սեյվը, ինչից հետո պատանի դարպասապահը հայտնվեց հիստարեիայի մեջ, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որ նա հեռացվեց խաղադաշտից։ «Ռապիդի» մարզչական շտաբը ստիպված էր խաղադաշտ դուրս բերել 18-ամյա պահեստային դարպասապահ Ալեսանդրու Տատարուին, ում օգնությունը նույնիսկ անհրաժեշտ չեղավ, քանի որ «Պետրոլուլի» ֆուտբոլիստն այս անգամ հարվածեց շեղ։
# Ալեքսանդրու Տատարու, Լորենցա Մարինեսկու, Միխայ Պոպա, Պետրոլուլ, Ռապիդ Բուխարեստ, Սերգեյու Արնատաու