Մելիքյան. «Ճիշտ ուղու վրա ենք» 🎥
Մելիքյան. «Ճիշտ ուղու վրա ենք» 🎥
29/03/2026 - 21:58

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Բելառուսի թիմի դեմ ընկերական խաղից (1:2) հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին։

«Խաղի պլանն ընդհանուր առմամբ աշխատեց։ Գիտեինք մրցակցի ուժեղ կողմերը, ուստի նրանք չզարմացրին մեզ։ Կարողացանք որոշ դրվագներում գերազանցել մրցակցին։

Ցավալի գոլեր բաց թողեցինք։ Տղաները թերացան մենապայքարներում և բնավորություն ցույց չտվեցին, այդ պատճառով էլ պարտվեցինք։

Հարձակման գծում էլ խաղում էինք այնպես, ինչպես ծրագրել էինք։ Շատ պահեր ստեղծեցինք, բայց նկատվում էր Սպերցյանի բացակայությունը։ 12 հարվածից 10-ը բարձր ստացվեց։

Գոհ եմ ֆուտբոլիստների նվիրումից, բայց պարտության համար ներողություն եմ խնդրում երկրպագուներից։ Ամենակարևորը` խաղացողների աչքերում կրակ եմ տեսնում ու երկիրը ներկայացնելու մեծ ցանկություն։

Հավաքականում շատ փոփոխություններ են տեղի ունենում, բազմաթիվ նորեկներ կան։ Ժամանակ է հարկավոր, որպեսզի ամեն ինչ աշխատի և ֆուտբոլիստները հարմարվեն։ Լավատեսորեն եմ տրամադրված ապագայի հանդեպ։

Այս խաղում փորձարկումները շատ էին։ Ափսոս, որ երկրորդ ընկերական խաղը չկայացավ։ Դեռ շատ ասպեկտներում շտկումներ պետք է կատարենք։ Ցավալի է նաև, որ պարտվեցինք. սա այն խաղը չէր, որտեղ արժանի էինք պարտության։ Անկախ ամեն ինչից` վստահ եղեք, որ ամեն ինչ լավ կլինի առաջիկա խաղերում։ Ճիշտ ուղու վրա ենք»,- ասել է Մելիքյանը։

Հայաստանի հավաքականը հաջորդ ընկերական հանդիպումները կանցկացնի հունիսի 6-ին և 9-ին` Երևանում մրցելով Ղազախստանի ու Մոլդովայի թիմերի դեմ։

Ամբողջ ասուլիսը` տեսանյութում

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026