Մելիքյան. «Հպարտ եմ իմ տղաներով, որ թիմային ոգի կա, սրտանց աշխատում են»
Մելիքյան. «Հպարտ եմ իմ տղաներով, որ թիմային ոգի կա, սրտանց աշխատում են»
14/11/2025 - 00:40

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը կայացած մամուլի ասուլիսում խոսել է Հունգարիայի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի 5-րդ տուրի խաղի (0:1) մասին.

«Ունեինք հնարավորություն չպարտվելու, հաղթելու, բայց պարտվեցինք։ Որերորդ խաղն է ափսոսալի արդյունք է գրանցվում։ Ափսոսանքով եմ ասում, բայց հպարտ եմ իմ տղաներով, որ թիմային ոգի կա, սրտանց աշխատում են, միասնություն կա, թիմ կա։ Այդ ամենն ինձ ուրախացնում է։

Երիտասարդ թիմ ենք, ապագա ունենք։ Ներողություն եմ խնդրում, որ չենք կարողանում միավորներ վաստակել։ Շնորհակալ եմ երկրպագուներին։

Եթե իմանայի, որ այս ընտրական մրցաշարում ինձնից արդյունք են պահանջելու մարդիկ, չէի գլխավորի հավաքականը։ Մենք ճիշտ ուղու վրա ենք»,- ասել է Մելիքյանը։

Մանրամասները` տեսանյութում

Հայաստանի հավաքականը պարտության պատճառով մնացել է 3 միավորով` զրկվելով ԱԱ-2026-ի անցումային փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025