Մելիքյան. «Այս տղաների հետ կարելի է երկար ճանապարհ անցնել»
Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Պորտուգալիայի թիմի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղից առաջ պատասխանել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին.
«Գործ ունենք լուրջ մրցակցի հետ։ Պորտուգալիայի հավաքականը լավագույններից է Եվրոպայում, բայց մենք մեր ծրագրերն ունենք։ Նրանք նույնպես թույլ կողմեր ունեն։ Չեմ կարող եմ շատ փակագծեր բացել, քանի որ դա արդեն անակնկալ չի լինի մրցակցի համար։
Նոր եմ սկսում ճանաչել ֆուտբոլիստներին ու կարող եմ ասել, որ կարելի է այս տղաների հետ երկար ճանապարհ անցնել։ Մեծ վստահություն ունեմ նրանց հանդիեպ։
Վաղը կհայտնեմ, թե ով է լինելու հավաքալանի ավագը, բայց դա չի նշանակում, որ միայն մեկ առաջատար է լինելու։
Էմոցիոնալ եմ, և սպորտը, առհասարակ, էմոցայի մաիսն է, բայց որոշումներս էմոցիաներով չեմ կայացնում։ Իմ գլխավոր խնդիրը վաղվա հանդիպումն է։ Գիտակցում եմ, որ շատ կարևոր խաղ է»,- ասել է Մելիքյանը։
Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին` ժամ 20:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am