Մբապեն փայլում է. «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Ռեալ Օվիեդոյին» 🎥
Իսպանիայի Լա լիգայի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում 3:0 հաշվով հաղթեց առաջնության նորեկ «Ռեալ Օվիեդոյին»։
Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմից կրկին փայլեց Կիլիան Մբապեն, որը դուբլ ձևակերպեց։ Խաղավերջում «արքայական» ակումբից աչքի ընկավ նաև Վինիսիուսը։
Մադրիդյան գրանդը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և 6 միավորով երրորդ տեղում է։ «Ռեալ Օվիեդոն» միավոր չունի ու 19-րդն է։
Հանդիպման գոլերը` քիչ անց