Մբապեն վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մինչև 1 ամիս
«ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածք է ստացել «Թուլուզի» դեմ հանդիպման ժամանակ:
Հանդիպման 66-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվողը փոխարինվել է վնասվածքի պատճառով:
Ինչպես հայտնում է Le Parisien-ը, Մբապեի մոտ ախտորոշվել է ազդրի մկանի պատռվածք:
Ֆուտբոլիստի վնասվածքից վերականգնվելը կարող է տևել 3 շաբաթից մինչև 1 ամիս: