Մբապեն սարսափելի վնասվածք է ստացել🎥
Երեկ՝ հուլիսի 24-ին, Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում Ֆրանսիայի գավաթի եզրափակչի շրջանակում միմյանց դեմ մրցեցին ՊՍԺ և «Սենտ-Էտիենը»։
Փարիզյան ակումբը Նեյմարի միակ գոլի շնորհիվ 1։0 հաշվով հաղթեց մրցակցին՝ նվաճելով գավաթը։
Սակայն, փարիզյան այդքան էլ չուրախացրեց, քանի որ հանդիպման 26-րդ րոպեին ՊՍԺ-ի 21-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն սարսափելի վնասվածք ստացավ։ Փարիզյան ակումբը նետվեց արագ հակագրոհի, ինչի արդյունքում Մբապեն արդեն հարվածային դիրք էր դուրս գալիս, սակայն հյուրերի պաշտպան Լոիկ Պերենը կոպտագույն խախտում թույլ տվեց ֆրանսիացի հարձակվողի նկատմամբ։
Այդ դրվագից հետո Մբապեն ցավից գալարվում էր խոտածածկին, իսկ հանդիպման գլխավոր մրցավար Ամորի Դելերյու դիտեց դրվագի տեսակրկնապատկերը և Պերենին անմիջապես հեռացրեց խաղադաշտից։ Մբապեն էլ չկարողացավ շարունակել հանդիպումը՝ փոխարինվելով պատգարակի վրա, իսկ հետագայում պարգևատրության արարողության ժամանակ նա հենակներով էր քայլում։
# Կիլիան-Մբապե, ՊՍԺ, Սենտ-Էտիեն, Ֆրանսիայի-Գավաթ