Մբապեն հաստատել է, որ կմնա ՊՍԺ-ում
«ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն հայտարարել է, որ չի պատրաստվում այս ամռանը հեռանալ ակումբից:
«Սա «ՊՍԺ»-2019/20-ն է:»,- գրել է Մբապեն իր Twitter-ում հրապարակած լուսանկարի տակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստը մտադիր չէ երկարացնել իր գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2022 թվականը, և կարող է տեղափոխվել «Ռեալ»: