Մբապեն իր որոշման մասին հայտնել է ՊՍԺ-ի ղեկավարությանը
ՊՍԺ-ի կենտրոնական հարձակվող Կիլիան Մբապեն 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից։
Ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն հայտնում է, որ 25-ամյա ֆուտբոլիստն այսօր` փետրվարի 15-ին, հեռանալու որոշման մասին հայտնել է փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ Խելայֆիին։
Հեռանալու պայմանները կողմերը դեռևս պետք է քննարկեն, սակայն Մբապեն միանշանակ լքելու է «Պարի Սեն-Ժերմենի» շարքերը։
Ֆրանսիացի հարձակվողը պատրասվում է մինչև գործող պայմանագրի ավարտն ամբողջ ներուժով հանդես գալ ՊՍԺ-ի կազմում։
Ըստ Ռոմանոյի` Մբապեի հետ պայմանագրի կնքելու հարցում «Ռեալ Մադրիդն» այժմ անում է ամեն ինչ, որպեսզի հնարավորինս շուտ ավարտին հասցնի գործարքը։
Հավելենք, որ ՊՍԺ-ի և Մբապեի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին. նա ակումբից կհեռանա որպես ազատ գործակալ։
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն «Պարի Սեն-Ժերմենի» կազմում հանդես է գալիս 2017 թ. օգոստոսից` անցկացրած 290 խաղում դառնալով 243 գոլի և 105 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կիլիան-Մբապե, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո