Մբապեն դուրս է մնացել ՊՍԺ-ի` Ճապոնիայում կայանալիք շրջագայության հայտացուցակից
ՊՍԺ-ում շարունակում է լարված մնալ մթնոլորտը` կապված ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի ապագայի հետ։
«Պարի Սեն-Ժերմենի» պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկն, ովքեր հուլիսի 22-ին մեկնելու են Ճապոնիա` մասնակցելու ակումբի շրջագայությանը։
Կիլիան Մբապեն դուրս է մնացել այդ հայտացուցակից։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ փարիզյան ակումբը խիստ դժգոհ է Մբապեի վարքագծից. վերջինս չի ցանկանում երկարաձգել 2024 թ. հունիսի 30-ին ավարտվող պայմանագիրն ու մտադիր է ազատ գործակալի կարգավիճակում հեռանալ ՊՍԺ-ից։
Հավելենք, որ Մբապեն «Պարի Սեն-Ժերմենի» կազմում հանդես է գալիս 2017 թ. օգոստոսից` անցկացրած 260 խաղում դառնալով 212 գոլի և 98 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կիլիան-Մբապե, ՊՍԺ, տրանսֆերներ