Մբապեն գերազանցել է Սամորանոյի տպավորիչ ռեկորդը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն գերազանցել է ակումբի նախկին ֆուտբոլիստ Իվան Սամորանոյի տպավորիչ ռեկորդը, հայտնում է Squawka-ն։
Մբապեն դարձել է «արքայական» ակումբում նորամուտի մրցաշրջանում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը։ Ֆրանսիացին «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի խաղում (3:4) հեթ-տրիկ է գրանցել ու նորամուտի իր մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրել արդեն 39-ի։
Նախորդ ռեկորդակիրը «Ռեալի» նախկին հարձակվող Իվան Սամորանոն էր, որը 1992/93 մրցաշրջանում խփել է 37 գոլ։
Այդ ցուցանիշով 33-ական գոլով լավագույն քառյակում են Կրիշտիանու Ռոնալդուն (2009/10 մրցաշրջան) և Ռուդ վան Նիստելռոյը (2006/07)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Իվան Սամորանո, Լա-լիգա, Կիլիան-Մբապե, Կրիշտիանու-Ռոնալդու, Ռեալ Մադրիդ, Ռուդ վան Նիստելռոյ