Մբապեն, բացի ՊՍԺ-ից ու Ռեալից, բանակցություններ է վարել նաև անգլիական գրանդի հետ
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն նշել է ևս մեկ ակումբի մասին, որը հետաքրքրված է եղել նրա ծառայություններով.
«Միայն ՊՍԺ-ն և «Ռեալը» չէին, որոնք հետաքրքրված էին իմ ծառայություններով։
Ես «Լիվերպուլ» տեղափոխության հարցում բանակցել եմ Յուրգեն Կլոպի հետ։
Ես բանակցել եմ «Լիվերպուլի» հետ, քանի որ այն իմ մայրիկի սիրելի ակումբն է։
«Լիվերպուլը» հիանալի ակումբ է, որի ղեկավարության հետ ծանոթացել եմ դեռևս 5 տարի առաջ, երբ հանդես էի գալիս «Մոնակոյում»»,- ֆրանսիացի հարձակվողի խոսքերը մեջբերում է իսնայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստի ու ՊՍժ-ի միջև գործող պայմանագիրն ավարտվում էր սույն թվականի հունիսի 30-ին, և կար մեծ հավանականություն, որ Մբապեն ազատ գործակալի հետ կարգավիճակով կհամալրի «Ռեալ Մադրիդի» շարքերը, որի հետ համաձայնեցրած պայմանագիր ուներ։
Այդուհանդերձ, ֆրանսիացի գոլահարը որոշեց մնալ փարիզյան ակումբում` մինչև 2025 թ. հունիսի 30-ը կնքելով նոր պայմանագիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիվերպուլ, Կիլիան-Մբապե, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆայզա Լամարի