Մբապեն անում է ամեն ինչ, որպեսզի մասնակցի Ատալանտայի դեմ խաղին
Ինչպես գիտեք, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հուլիսի 24-ին կայացած Ֆրանսիայի գավաթի եզրափակիչ խաղում սարսափելի վնասվածք էր ստացել։ Այդ խաղի 26-րդ րոպեին «Սենտ-Էտիենի» պաշտպան Լոիկ Պերենը կոպիտ խախտում թույլ տվեց Մբաեի նկատմամբ, ինչից հետո անմիջապես հեռացվեց խաղադաշտից։
Այդ հանդիպումից հետո 21-ամյա ֆրանսիացի հարձակվողը բուժզննում էր անցել, ինչը ցույց էր տվել, որ ֆուտբոլիստը խուսափել է կոտրվածքից։ Հուլիսի 27-ին Մբապեն կրկնակի հետազոտություն էր անցել, ինչն էլ հաստատել էր, որ խաղացողի մոտ կոտրված չկա․ նրա ոտնանաթաթը պարզապես դուրս էր ընկել, իսկ փարիզյան ակումբի պաշտոնական կայքը հայտարարեց, որ խաղացողի վերականգնման համար անհրաժեշտ կլինի նվազագույնը երեք շաբաթ, իսկ նրա մասնակցությունը «Ատալանտայի» դեմ ՉԼ քառորդ եզրափակիչ հանդիպմանը գրեթե բացառված է։ Այդ խաղը կայանալու է օգոստոսի 12-ին՝ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։
Սակայն, ֆրանսիացի հարձակվողըը կարծես թե այդ հանդիպմանը մասնակցելու հնարավորություն դեռևս պահպանում է։ Լիգա 1-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Կիլիան Մբապեի ապաքինման գործընթացն ավելի արագ է ընթանում, քան սպասվում էր։
«Մբապեի՝ այդ հանդիպման մասնակցության վերաբերյալ մենք դրական ենք տրամադրված։ Ակնհայտ է, որ նա արդեն հանգիստ կարողանում է քայլել։ Մբապեն մեծ պրոֆեսիոնալ է, և նա դեռևս շատ երիտասարդ է։ Նա, իրոք, մեծ ցանկություն ունի, որպեսզի մասնակցի այդ հանդիպմանը։ Նա անդադար մարզվում է՝ ինչպես առավոտյան, այնպես էլ երեկոյան։
Սակայն, եթե նույնիսկ նա չկարողանա մեզ օգնել «Ատալանտայի» դեմ խաղում, ՊՍԺ-ն այլ միջոցներ ևս ունի, որպեսզի շրջանցի այդ մրցակցին, չնայած Մբապեն մեզ համար անչափ կարևոր ֆուտբոլիստ է։ Վստահ եմ, որ նա կփորձի մասնակցել այդ հանդիպմանը»,- նշել է «Պարի Սեն-Ժերմենի» կիսապաշտպան Անդեր Էրերան, ում խոսքերը մեջբերում է Լիգա 1-ի անգլալեզու կայքը։
# Անդեր Էրերա, Ատալանտա, Կիլիան-Մբապե, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Սենտ-Էտիեն